ՏԵՍԱՆՅԱՒԹ. «Ծառուկյանին ոչ ոք չի կարա ճնշի». Գագիկ Ծառուկյանը Մայր Տաճարում է
Այսօր ամբողջ ազգն է հավաքվել, Մայր Տաճարը հիմնանորոգվել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Աստված պահապան լինի հայ ազգին, ինձ թվում է Աստված մեր կողքին կլինի, երես չի թեքի մեր ազգից»,-ասաց նա:
Լրագրողների հարցին՝ աջակցու՞մ է Բագրատ սրբազանին, Ծառուկյանը պատասխանեց. «Ես ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու: Կգա ժամանակը կասեմ, մնացածը հետո կասեմ»:
Հարցին՝ արդյո՞ք իշխանությունները նրան փորձել են քրգործերով ճնշել, ԲՀԿ ղեկավարը նշեց.« Ծառուկյանին ոչ ոք չի կարա ճնշի: Ժամանակը կգա, ձեզ կհրավիրեմ ու բոլոր հարցերին կպատասխանեմ»:
Լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ մասնակցելո՞ւ է 2026-ի ԱԺ ընտրություններին։ Ասաց՝ տեղն ու օրը չէ, մեկ ուրիշ անգամ կպատասխանի հարցերին։ «Այնուամենայնիվ, ձեզ նորից տեսնո՞ւմ եք քաղաքականության մեջ»,- հարցրեց լրագրողը։ «Թող մնա գաղտնիք, ավելի լավ չի՞»,- ասաց Ծառուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը և պաշտոնատար այլ անձիք ժամանեցին Մայր Տաճար
Էջմիածնում մեկնարկում է Մայր տաճարի վերաօծման արարողությունը։Այստեղ են ժամանում պաշտոնատար անձինք, գործարարներ, տեղում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեզ վայ հայրենասիրություն էին քարոզում». Պապոյանը նախկինների և օլիգարխների մասին
«Նախկինների վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր շրջափակված է, այդ քաղաքականության արդյունքում է, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանել է, թե ինչու չի հրապարակվում խաղաղության պայմանագրի տեքստը
Խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված դիվանագիտական կոռեկտության խնդիր կա։ Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց». Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել այն հայտարարություններին, թե Ռուսաստանը խումբ է պ...