ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Սեյյեդ Հասան Նասրալլայի մահը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Սեյյեդ Հասան Նասրալլայի մահը որակելով «քաղաքական սպանություն»։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից իրականացված հերթական քաղաքական սպանությունը։ Այս ուժային գործողությունը հղի է ավելի մեծ դրամատիկ հետևանքներով Լիբանանի և ողջ Մերձավոր Արևելքի համար: Իսրայելական կողմը չէր կարող չհասկանալ նման վտանգը, բայց դիմեց նմանատիպ քայլի՝ սպանելով լիբանանցի քաղաքացիների, ինչը գրեթե անխուսափելիորեն բռնությունների նոր ալիք կհրահրի։ Այսպիսով, այն կրում է հետագա էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը նաև կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
«Դա թույլ կտար դադարեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել քաղաքական և դիվանագիտական կարգավորման համար։ Ներկա պայթյունավտանգ իրավիճակում միջազգային հանրության պատասխանատու անդամները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի տարածաշրջանը չընկղմվի լայնամասշտաբ զինված առճակատման մեջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Բեյրութի մատույցներում իսրայելական ավիահարվածի արդյունքում սպանվել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Նուբար Աֆեյանը կոչով դիմել է Ադրբեջանին
Ականավոր գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյա...