Նասրալլայի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է արել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման հետ միասնական ճակատ է հայտարարում Հարավային Բեյրութի վրա Իսրայելի հարվածների հետևանքով նրանց գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահից հետո։
Ավելի վաղ «Հեզբոլլահ» շարժումը հաստատել էր իր գլխավոր քարտուղարի մահը Բեյրութի հարավային արվարձանում գտնվող շենքի վրա իսրայելական ավիահարվածից հետո։
«Իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ը սգում է մեր պաղեստինյան ժողովրդի, արաբ և իսլամական ազգի և աշխարհի ազատ ժողովրդի հետ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի նահատակությունը և նաև հայտնում է իր աջակցությունը մեր պաղեստինյան ժողովրդին և նրա քաջարի դիմադրությանը սիոնիստ թշնամուն դիմակայելու հարցում», – ասված է շարժման ուղերձում։
ՀԱՄԱՍ-ը հավելել է, որ շարժման անդամներն այժմ պետք է միանան «Հեզբոլլահ»-ին՝ պաշտպանելու Ալ-Աքսա մզկիթը:
ՀԱՄԱՍ-ը նշել է՝ պատմությունը ցույց է տվել, որ «սիոնիստական թշնամու» դեմ դիմադրության առաջնորդներին փոխարինում է առաջնորդների մի սերունդ, որոնք «ավելի քաջարի են, ավելի ուժեղ և ավելի վճռական՝ շարունակելու առճակատումը սիոնիստական թշնամու հետ, մինչև նա պարտվի և հեռացվի իրենց հողից և տարածաշրջանից»:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ...
Ինչու՞ Սերժ Սրգսյանը չի գնա Մայր Տաճար
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Թրամփի խոստումը Զելենսկուն
Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը:Թրամփ...
Լավրովը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...