Ուզում ենք խաղաղության հասնել նաև Հայաստանի ժողովրդի հետ․ Հաջիևը պահանջներ է նշել
Բաքուն Երևանի հետ խաղաղ համաձայնության հասնելու համար խոչընդոտ է համարում Հայաստանի Սահմանադրությունը, որը ենթադրում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը։
«Մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ, բայց մնում են խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս առաջ գնալ։ Եվ առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որում անկախության հաստատման մասում մատնանշում է Հայաստանի վերամիավորումը Ղարաբաղի ադրբեջանական տարածքներին։ Մենք ցանկանում ենք խաղաղության հասնել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև երկրի ժողովրդի հետ, որը պետք է պահանջի սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով ադրբեջանական տարածքների նկատմամբ հավակնություններից»,- ասաց նա։
Ադրբեջանի համար, նրա խոսքով, կարեւոր է, որ երաշխիքներ լինեն. «մեզ անհրաժեշտ է հանրաքվե, որի ընթացքում հայերը ցույց կտան, որ չեն սատարում Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները»:
Նա նաև նշել է, որ Հայաստանի ռազմականացումը պետք է լինի «պատասխանատու և համաչափ»՝ մտահոգություն հայտնելով Երևանի կողմից Ֆրանսիայից հեռահար հրթիռների գնման առնչությամբ։
«Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը»,- նշել է Հաջիևը։
Բաքուն, նրա խոսքով, տեսնում է արևմտյան որոշ երկրների, որոնք «գաղութատիրական փորձ ունեին», այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից, սխալմամբ Հայաստանին աջակցելու իր ռևանշիստական նկրտումներին:
«Սա հակաարդյունավետ է ողջ Եվրոպայի համար», - նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ․ փոխվարչապետ
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյ...
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
Հայկական կողմը պատրաստ է․ Կոստանյանի հարցազրույցը՝ թուրքական ԶԼՄ-ին
Հայկական կողմն ուրախ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայով, սակայն կարծում է, որ շատ ավել...