Թուրքիային չի հաջողվում արդյունքի հասնել այս հարցում. Էրդողան
Անկարան ձգտում է ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ։ Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Թուրքիան ձգտում է դառնալ մշտական անդամ (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի), սակայն դեռևս ոչ մի արդյունքի չի հասել այս հարցում»,- ասել է նա՝ Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում։
Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ Անվտանգության խորհրդի ներկայիս մշտական անդամներն աջակցություն չեն ցուցաբերում այս ուղղությամբ Թուրքիայի ձգտումներին։
Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներն են Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ...
Ինչու՞ Սերժ Սրգսյանը չի գնա Մայր Տաճար
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Թրամփի խոստումը Զելենսկուն
Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը:Թրամփ...
Լավրովը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...