Սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Այս մասին հայտնում են ՍԴ-ից։
Որոշման մեջ նաև ամրագրվել է, որ այն վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ ՍԴ-ն հրապարակել է որոշման միայն եզրափակիչ մասը՝ նշելով, որ որոշումն ամբողջությամբ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում կտեղադրվի օրենքով սահմանված ժամկետում։ Այդ հատվածում նշված է․
«2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը»:
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ...
Ինչու՞ Սերժ Սրգսյանը չի գնա Մայր Տաճար
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Թրամփի խոստումը Զելենսկուն
Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը:Թրամփ...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին
Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք կանգնած են երկու եր...