ՆԱՏՕ-ի զորամաս` ՌԴ-ից 140կմ հեռավորության վրա
Սկանդինավյան երկրներում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբը կգտնվի Միկելիում, որը գտնվում է Ռուսաստանի սահմանից մոտավորապես 140 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենը։
«Մենք կառաջարկենք Միկելիում ստեղծել ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի ենթաշտաբ»,- ասել է նա (մեջբերում է ՏԱՍՍ-ը):
Այս քաղաքում արդեն գործում է Ֆինլանդիայի ցամաքային զորքերի շտաբը։ Նախկինում հաղորդվում էր, որ խաղաղ ժամանակ շտաբը կներգրավվի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուսումնական գործունեության պլանավորման և իրականացման գործում։ Նոր կառույցը, որը կոչվում է «բարձր պատրաստվածության շտաբ», կգործի շուրջօրյա և կզեկուցի Միացյալ Նահանգների արևելյան ափին գտնվող Նորֆոլկի հրամանատարությանը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ...
Ինչու՞ Սերժ Սրգսյանը չի գնա Մայր Տաճար
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Թրամփի խոստումը Զելենսկուն
Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը:Թրամփ...
Լավրովը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...