Մետաքսե Հակոբյանն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եռաբլուրում, այդքան մարդկանց ներկայությամբ, հերթական անգամ ցույց տվեց իր տեսակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Ես արտառոց որևէ բան չեմ արել իրեն, ես միայն արձանագրել եմ փաստը` խիստ գրագետ հայերենով։ Ասել եմ` մարդասպաններ, ցեղասպաններ։ Կարծում եմ` դա նորմալ ձևակերպումն է իրենց արածի առ այսօր»,– ասել է Հակոբյանը։
Մետաքսե Հակոբյանը նշեց, որ չի պատրաստվում դատարան դիմել միայն վիրավորանքի համար։ Ըստ նրա` ՀՀ իշխանությունները ավելի գլոբալ բաների համար պետք է պատասխան տան։
«Ես պատրաստվում եմ նրանց օրինական ձևով հեռացնել իշխանությունից։ Դա միակ ելքն է»,– ասել է նա։
Ըստ արցախցի պատգամավորի` Հայաստանի ներկայիս իշխանությունները 2018 թ–ին պատրաստված, ծրագրավորված, պլաններով ու սցենարով եկան իշխանության, որպեսզի անեն այն, ինչ պետք է անեին, ու արեցին դա։ Այլ մեղավորներ, Հակոբյանի կարծիքով, չկան, իսկ այն մարդիկ, որոնք փորձում են այլ մեղավորներ կցել ներկայիս իշխանություններին, հենց իրենց «նախագծերն» են։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Ալեն Սիմոնյանը Եռաբլուրում անցնելով Մետաքսե Հակոբյանի կողքով ու արձագանքելով նրա ռեպլիկին` ասում է` էս զիբիլի կատվին տարեք էստեղից։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ...
Ինչու՞ Սերժ Սրգսյանը չի գնա Մայր Տաճար
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Թրամփի խոստումը Զելենսկուն
Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը:Թրամփ...
Լավրովը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...