ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Թրամփը համաձայնել է հանդիպել Զելենսկու հետ Նյու Յորքի իր աշտարակում
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրբաթ առավոտյան Նյու Յորքի Trump Tower-ում հանդիպելու է Վլադիմիր Զելենսկու հետ։
Քաղաքական գործիչը «Truth Social» սոցիալական ցանցի իր հաշվում հրապարակել է Զելենսկու նամակը, որում նա հանդիպում է խնդրել՝ հասցեատիրոջը անվանելով «Հարգելի Դոնալդ»:
«Ինչպես գիտեք, նախագահ Զելենսկին ինձ հետ հանդիպում է խնդրել, և ես նրա հետ կհանդիպեմ վաղը առավոտյան ժամը 9.45-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 16.45-ին - Խմբ.) Trump Tower-ում»,- ասել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ։
Միևնույն ժամանակ, Թրամփը, լրագրողից լսելով, որ Զելենսկին իրեն մեղադրել է ուկրաինական հակամարտությունը չհասկանալու մեջ, հեգնանքով նշել է, որ հետո պետք է անհապաղ չեղարկի հանդիպումը։
Time ամսագիրը ավելի վաղ հայտնել էր, որ Զելենսկու թիմը չի համաձայնել հանդիպել Թրամփի հետ Մար-ա-Լագոյի նստավայրում, քանի որ դա կարող է ընկալվել որպես նրա թեկնածության աջակցության արտահայտություն։
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Նուբար Աֆեյանը կոչով դիմել է Ադրբեջանին
Ականավոր գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյա...