Թուրքիան պատրաստ է մասնակցել Կիևի առաջարկած խաղաղության համաժողովին. Էրդողանի հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկած խաղաղության համաժողովին։ Այս մասին նա լրագրողներին ասել է Նյու Յորք կատարած այցից, որտեղ մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին:
«Հաքան Ֆիդանը և մեր հետախուզությունը կապի մեջ կլինեն նրանց հետ այս հարցով. Մենք հուսով ենք, որ մեր երկիրը կլինի այս գործընթացի մաս, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Մենք չվարանեցինք պատասխանատվություն ստանձնել և ձգտել դրան»։
Սակայն նախագահն ընդգծել է, որ «այժմ կողմերը դեռ մոտ չեն» այս խաղաղ լուծմանը։
«Մենք տեսնում ենք հանդիպելու հնարավորությունը և մենք կարող ենք հանդիպել թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական կողմերի հետ: Եթե կարողանանք անցնել այս դժվարին ճանապարհով և հասնել նպատակին, մենք մեծ ծառայություն մատուցած կլինենք մարդկությանը:
Կողմերը պետք է հրաժարվեն սադրանքներից, սպառազինությունների մրցավազքից և պատերազմական մթնոլորտից, որտեղ խոսում են ոչ թե մարդիկ, այլ զենքերը, բայց անկախ ամեն ինչից մենք կշարունակենք ավելի շատ փնտրել այդ հույսը», - ասել է Էրդողանը:
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Նուբար Աֆեյանը կոչով դիմել է Ադրբեջանին
Ականավոր գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյա...