Օրական 1 մլն խմ գազ Ադրբեջանից ` Սերբիային. նոր պայմանագիր է կնքնվել
Սերբիան նոյեմբերի 1-ից մինչև ջեռուցման սեզոնի ավարտը հույս ունի Ադրբեջանի հետ պայմանագրով 1 մլն խմ բնական գազ ստանալ օրական։ Այս մասին հայտարարել է Սերբիայի էներգետիկայի նախարար Դուբրովկա Ջեդովիչ–Խանդանովիչը` փոխանցում է Ռիա Նովոստին:
Սերբիայի էներգետիկայի նախարարը և նրա ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շահբազովն այսօր հուշագիր են ստորագրել կանաչ էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին, իսկ «Սրբիյագազի» և «SOCAR»–ի ղեկավարությունը համաձայնագիր` Ադրբեջանից գազի մատակարարման մասին։
Սերբիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ պատրաստ են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել
Ջեդովիչ–Խանդանովիչի խոսքով` 2023 թվականին Բաքվում ստորագրված հուշագիրը նախատեսում է մինչև 2026 թվականը տարեկան մինչև 400 մլն խմ գազի մատակարարում մինչև 1 մլրդ խմ ավելացման հնարավորությամբ։ Արդեն այս ձմեռ` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը, Սերբիան օրական 1մլն խմ գազ կստանա։
Նախարարն ընդգծել է նաև, որ Սերբիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությունը դառնում է ռազմավարական և նպաստում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերին հայտարարել էր, որ Ադրբեջանը նախատեսում է ավելացնել Սերբիա գազի մատակարարումները տարեկան մինչև 1 մլրդ խմ։
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Նուբար Աֆեյանը կոչով դիմել է Ադրբեջանին
Ականավոր գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյա...