Ջրից թրջված սերվերը չի վերականգնվել, իսկ դատավորները փաստի առաջ են կանգնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգում առկա աղետալի վիճակը շարունակվում է։ Հերիք չէ ամիսներ շարունակ դատական տեղեկատվական համակարգը՝ datalex.am կայքը չի աշխատում ու անհայտ է, թե երբ կսկսի գործել, երեկվանից էլ փաստաբանները նոր խնդրի առաջ են կանգնել։ Բանն այն է, որ քրեական գործերը մուտք են գործել դատարան, ու փաստաբանները երեկ ողջ օրը փորձել են տեղեկանալ, թե որ դատավորին են մակագրվել այս կամ այն գործերը, սակայն դատական համակարգից պատճառաբանել են, թե չեն կարողանում պատասխանել, քանի որ գործերի բաշխման ծրագիրը չկա։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ԲԴԽ՝ հասկանալու, թե գործերի մակագրման ծրագրի հետ ինչ խնդիր է առաջացել: ԲԴԽ-ից խոստացել են պատասխանել:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 24-ին ԲԴԽ-ն հայտարարեց. «հունիսի 28-ին Դատական դեպարտամենտի շենքում տեղի ունեցավ վթար՝ ջրի արտահոսք, որի արդյունքում վնասվեցին համակարգերը սպասարկող սերվերները»:
Արդյունքում, մինչ օրս ջրից թրջված սերվերը չի վերականգնվել՝ իրավական ոլորտը «կանգնեցնելով» փաստի առաջ»:
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Նուբար Աֆեյանը կոչով դիմել է Ադրբեջանին
Ականավոր գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյա...