Այս ամենը նախապատրաստություն է Թուրքիա-Իսրայել հնարավոր պատերազմին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանից վերդառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա կրկին Լիբանանում գտնվող Անգլիայի քաղաքացիներին անհապաղ երկիրը լքելու կոչ է արել և մտահոգություն հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Նա նշել է, որ Անգլիայի քաղաքացիներին Լիբանանից հնարավոր տարհանման համար Կիպրոսի ռազմաբազաներում կտեղակայվի ևս 700 զինվոր։ Ընդգծվել է նաև, որ ամերիկացի զինվորականներն ԱՄՆ-ի քաղաքացիների տարհանման նպատակով Կիպրոսում կտեղակայեն զինված ուժեր։
Ըստ թուրքական մամուլի՝ ԱՄՆ-ն և Անգլիան շարունակում են նոր քայլեր ձեռնարկել Կիպրոսն Իսրայելի համար ռազմաբազայի վերածելու նպատակով։ Նշվում է, որ զարգացումների արդյունքում Թուրքիա-Իսրայել պատերազմն անխուսափելի է թվում և այս ամենը նախապատրաստություն է Թուրքիա-Իսրայել հնարավոր պատերազմին։
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Նուբար Աֆեյանը կոչով դիմել է Ադրբեջանին
Ականավոր գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյա...