Ադրբեջանից արձագանքել են Մակրոնի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ելույթին։
Հիշեցնենք՝ Մակրոնը ելույթի ժամանակ ասել էր, որ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին՝ նրա վրա ճնշումների և Ադրբեջանի տարածքային հավակնությունների ֆոնին»:
Բաքուն Ֆրանսիային մեղադրել է տարածաշրջանում «ապակառուցողական գործունեության» համար։ Երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն անընդունելի է համարել Ֆրանսիա նախագահի հայտարարությունը։
«Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան ուս ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի կողմից ճնշումների և տարածքային պահանջների ֆոնին», ընդհանուր առմամբ խաղաղության գործընթացին Ֆրանսիայի կողմնակալ հայանպաստ մոտեցման ևս մեկ օրինակ է»,- բողոքել է Հաջիզադեն։
Վերջինիս խոսքով՝ անընդունելի է, որ Երևանը «ռևանշիզմի նախապատրաստող» և այս երկրի լայնածավալ զինում իրականացնող Ֆրանսիան ադրբեջանական կողմին մեղադրի ճնշման համար։ Նա հավելել է, որ ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել «ապակառուցողական գործունեությունը» տարածաշրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Արգելել եմ, լավ եմ արել․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել, ընդհակառակը՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի...
ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվից հնչող մեղադրանքներին։ -Տիկի՛...
Հանձնառու ենք մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ...
ՌԴ-ից արձագանքել են ՀՀ-ում հեղաշրջում անելու մասին պաշտոնյաների հայտարարություններին
Զարմանալի է, թե ինչպես են փոխվում ժամանակները: Ես Հայաստանում որոշ քաղաքական գործիչներից լսել էի, որ իշխանությունը զավթե...