Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Անկարան ջանքեր կգործադրի Ուկրաինայում հացահատիկի գործարքի վերականգնման և կրակի դադարեցման համար:
Էրդողանը Զելենսկուն ընդունել է Նյու Յորքի «Թուրքական տանը», որտեղ նա ժամանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունները, պատերազմի ընթացքն ու խաղաղ ջանքերը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
«Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան միշտ հավատացել է, որ ուկրաինա-ռուսական պատերազմը կարելի է ավարտել երկխոսության միջոցով՝ պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար», - հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ձեռնարկել աջակցության բոլոր հնարավոր քայլերը, ներառյալ միջնորդությունը, արդար և կայուն խաղաղության հասնելու համար, և որ կշարունակվեն ջանքերը Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը վերակենդանացնելու և Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի հասնելու համար, որը կարող է խաղաղության դուռ բացել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ․ փոխվարչապետ
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյ...
ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Լիբանանի հայերի վերաբերյալ
Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբե...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...