Հայաստանն ու Կիպրոսը փոխադարձաբար կհիմնեն դիվանագիտական ներկայացուցչություններ
Սեպտեմբերի 24-ին Նիկոսիայում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ կատարեցինք Հայաստան-Կիպրոս բազմաշերտ հարաբերություններին և կարևորեցինք միջխորհրդարանական համագործակցությունը` թե երկկողմ և թե բազմակողմ հարթակներում:
Քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ կատարեցինք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորացման հեռանկարներին, քննարկեցինք ՀՀ-ԵՄ համատեղ օրակարգը խորացնելու պրակտիկ հարցեր:
Ուրախությամբ արձանագրեցինք, որ Հայաստանն ու Կիպրոսը որոշում են կայացրել փոխադարձաբար հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ երկու մայրաքաղաքներում, ինչը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- գրել է Կոնջորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի վարչապետը գտնվում է Ադրբեջանի կողմից տարածքային նկրտումների ճնշման տակ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ում հայտարարել է. «Հայաստանի վարչապետը, ում կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է ուս ո...
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում. Պուտին
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում։ Այս մասին...
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը. Մելանի Ժոլի
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայաթափու...
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...