Բայդենը չի ընդունել Վրաստանի ղեկավարությանը․ հայտնի է պատճառը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը, որը նախագահ Ջո Բայդենն ավանդաբար անցկացնում է Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող համաշխարհային առաջնորդների համար։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ընդունելությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 25-ին:
Լրատվամիջոցին տեղեկությունն այն մասին, որ Կոբախիձեն հեռացվել է նախագահի ընդունելությանը հրավիրվածների ցուցակից, հաստատել են Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը և Կոնգրեսում աղբյուրը:
Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է Վրաստանի վարչապետի և պատվիրակության հետ բոլոր հանդիպումներից: Կոբախիձեի հետ հանդիպումից հրաժարվածների թվում Է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», որոշման պատճառը Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական պահվածքն է եւ մի շարք քայլեր, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը, ոչ կառավարական կազմակերպությունների դեմ Հակակոռուպցիոն բյուրոյի գործողությունները, ինչպես նաեւ իշխող ուժի հայտարարությունները ընդդիմադիր կուսակցություններն արգելելու մասին:
Ինչպես գրում է «Ամերիկայի ձայնը», Վրաստանի կառավարության հետ վերջին շփումը ԱՄՆ վարչակազմին հույս չի ներշնչել, որ Թբիլիսին կփոխի իր կուրսը, այլ հակառակը, Վրաստանի կառավարության քայլերը հավաստիացնում են, որ նա մտադիր է անտեսել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիան եւ վրաց ժողովրդի կամքը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ․ փոխվարչապետ
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյ...
ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Լիբանանի հայերի վերաբերյալ
Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբե...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...