Զելենսկին պատմության լավագույն առևտրականն է․ Թրամփ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ոչ այլ ոք է, քան «պատմության լավագույն առևտրականը», քանի որ ԱՄՆ կատարած յուրաքանչյուր այցից հետո նա երկրից հեռանում է միլիարդավոր դոլարներով։ Նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։
«Ես կարծում եմ, որ Զելենսկին պատմության լավագույն առևտրականն է։ Ամեն անգամ, երբ նա գալիս է մեր երկիր, նա հեռանում է դրանից 60 միլիարդ դոլարով», - ասել Է Թրամփը Փենսիլվանիա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ։
Հանրապետականը հավելել է, որ Զելենսկին «շատ է ցանկանում, որ դեմոկրատները հաղթեն նախագահական ընտրություններում», քանի որ նրանցից ֆինանսական օգնություն է ստանում:
«Ես այլ կերպ կանեմ: Եթե ես հաղթեմ ընտրություններում, առաջին բանը, որ կանեմ, կզանգահարեմ Զելենսկուն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կասեմ, որ ժամանակն է գործարք կնքել», - հայտարարել Է Թրամփը։
Զելենսկին ԱՄՆ Է ժամանել անցյալ շաբաթվա վերջին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Միացյալ Նահանգների փոխնախագահ Կամալա Հարիսը սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Թրամփը հաստատվել է որպես հանրապետական թեկնածու, դեմոկրատների թեկնածուն Քամալա Հարիսն է։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Լիբանանի հայերի վերաբերյալ
Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբե...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ․ փոխվարչապետ
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյ...