Մենք երբեք հավանություն չենք տվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հերքել է Մոսկվային բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին տեղեկությունը՝ ընդգծելով, որ Թեհրանը երբեք չի աջակցել Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։ Այս մասին նա լրագրողներին ասել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտնում է The Guardian-ը։
Պեզեշկիանը նաև ցանկություն է հայտնել բանակցել Արևմուտքի հետ Ուկրաինայի պատերազմի շուրջ։
«Մենք պատրաստ ենք իրավիճակը քննարկել եվրոպացիների և ամերիկացիների հետ։ Մենք երբեք չենք աջակցել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային»,- ասել է նա։
Սեպտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով առաջարկվող հրթիռների առաքման վերաբերյալ հարցերին, նախագահն ասել է. «Միգուցե նախկինում նման առաքումներ եղել են։ Սակայն ես կարող եմ երաշխավորել, որ իմ պաշտոնավարման պահից նման առաքումներ չեն եղել»։
Նմանատիպ հոդվածներ
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը. Մելանի Ժոլի
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայաթափու...
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում. Պուտին
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում։ Այս մասին...
Հայաստանի վարչապետը գտնվում է Ադրբեջանի կողմից տարածքային նկրտումների ճնշման տակ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ում հայտարարել է. «Հայաստանի վարչապետը, ում կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է ուս ո...
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...