Մենք դեռևս տարաձայնություններ ունենք․ Էրդողան
Թուրքիան ԱՄՆ վարչակազմի հետ տարաձայնություններ ունի իր ազգային անվտանգության հարցերի շուրջ: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք դեռեւս տարաձայնություններ ունենք ամերիկյան վարչակազմի հետ մեր ազգային անվտանգությանը վերաբերող որոշ հարցերի շուրջ», - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Թուրքիայի ղեկավարի խոսքը մեջբերում է թուրքական Anadolu պետական գործակալությունը:
Թուրքիայի առաջնորդը նաև հավելել է, որ «ով էլ դառնա ԱՄՆ նախագահ առաջիկա նախագահական ընտրություններից հետո, Անկարայի հայացքն Ամերիկայի նկատմամբ և բարձր մակարդակի երկխոսությունը հարաբերություններում չի փոխվի»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...
ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Լիբանանի հայերի վերաբերյալ
Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբե...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի...