Էրդողանը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում գտնվող Թուրքիայի տանը ԱՄՆ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացին.
«Ադրբեջանը և Հայաստանը կարևոր հնարավորություն են ստացել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն է՝ նպաստել տարաձայնությունների վերացմանը, խաղաղությանը և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը։
«Մենք անսասան ենք համարում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ հարգանքը», - ընդգծել է նա:
Խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր առաջիկա ելույթի մասին՝ Էրդողանն ասել է, որ կրկին մտադիր է ասել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ ուժերը չեն կարող լուծել աշխարհի բոլոր հարցերը, և այս ձևաչափը վերանայման կարիք ունի։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր չհամաձայնեցված դրույթները ՀՀ-ն հանել է խաղաղության պայմանագրից. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 7-րդ գումարման Միլի Մեջլիսի առաջին նստաշրջանում իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ հ...
«Ապագա կա». Փաշինյանը ՄԱԿ-ում ելույթ է ունեցել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի Ապագայի գագաթնաժողովում այսօր հայտարարեց, որ իր համար առավել կարևոր է մասնակցել այս նի...
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վար...
Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
«Ադրբեջանի տարածքից հայերի հեռանալը էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է», - հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարության խ...