Ալեն Սիմոնյանը` Կանադա այցը չեղարկելու մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամում գրել է.


«Թե ինչպես Հայաստանի ընդդիմությունը Կանադայում իշխանափոխություն արեց


Մեր Աստծո պարգև ընդդիմությունն իր ԶԼՄ-ներով հիմա էլ ներշնչանքով է զբաղված, թե իբր ՀՀ ԱԺ նախագահի այցը Կանադա հետաձգվել է այն պատճառով, որ իմ ղեկավարած պատվիրակության կազմում ընդդիմադիր պատգամավոր չկա: Մարդ այդքան անլուրջ ու ծիծաղելի չպետք է լինի էլի, որքան դուք եք: Լավ է՝ չեն ասում Կանադայում ներաքաղաքական ճգնաժամն էլ են իրենք առաջացրել, որի պատճառով հիմա Կանադայում նոր ընտրությունների են պատրաստվում: Այ սենց, դուք ձեզ հույս տվեք, ինքնախաբեությամբ զբաղվեք, հետո աչքերը ճպճպացնելով զարմացեք, թե ինչի ձեզ մոտ ոչինչ չի ստացվում: Չի՛ ստացվել ու չի՛ ստացվելու, ասել եմ ու էլի կասեմ՝ մենք, եթե բոլոր պետական շենքերի դռները բաց թողնենք, մեկ է դուք իշխանություն չե՛ք դառնալու:


Կանադայի այցը չեղարկելը որոշել եմ ես, միայն ես՝ քննարկելով իմ կանադացի գործընկերոջ հետ, որպեսզի նախընտրական անսպասելի սկսված պրոցեսներն անհնարին չդարձնեն նախատեսված հանդիպումների մի մասը: Պատվիրակության կազմը, ինձ եկած հրավերի, որոշում եմ ես:


Իսկ ընդդիմությունը պետք է նիստերին չգա, իրեն հասանելիք աշխատանքը չկատարի, հրաժարվի բացի եվրոպաներից ու կանադաներից այլ տեղ գնալ, իսկ պետությունը տոմս առնի, հյուրանոց ամրագրի, գնանք օդանավակայան, զանգեն, ասեն գիտեք՝ անձագիրս կորցրել եմ, Սերժը չի թողնում, Քոչարյանը չի թողնում, բյուրոն դեմա, օրագիրս էլ տանն եմ մոռացել: Նենց որ, հանդարտվե՛ք հարգելիներս, դուք նույնիսկ Հայաստանի ներսում ոչ մի լուրջ բանի վրա ազդեցություն չունեք, նույնիսկ ձեզ 2021 թվականին ընտրած ձեր ընտրողները ձեր հավաքներին չեն գալիս, Կանադայում դժվար թե ավելի պահանջված լինեք:


Հա, ի դեպ, Հունգարիա սեպտեմբերի 17-19-ն այցս նույնպես չեղարկվել է. ջրհեղեղ էր, և կազմի մեջ, որը պետք է գար հետս, չկար ընդդիմադիր պատգամավոր, կարող եք դա էլ շահարկել` ասելով, որ պատվիրակության մեջ դաշնակցական չկար, ջրհեղեղ սկսվեց: Այ, որ պատվիրակության մեջ մի լավ եկեղեցական լիներ, ամպերը Հունգարիայի վրա կբացվեին, ջուրը կկիսվեր և այցը Հունգարիա կկայանար:


Հ.Գ. Հենա երեք օր է՝ դիմում ենք ընդդիմադիր խմբակցություններին, որ գան Տաջիկստան գնանք, հրաժարվում են և Տաջիկստան չեն գալիս, բայց հուսամ՝ այցը կկայանա )))))»