Նեթանյահուն հարվածներից հետո հայտարարություն է արել
Իսրայելը վերջին օրերին մի շարք հարձակումներ է ձեռնարկել, որոնք շիական «Հեզբոլլահ» շարժումը չէր կարող կանխատեսել, սակայն շարժման ներկայացուցիչները «կհասկանան ուղերձը»։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X-ում (նախկինում՝ Twitter) հրապարակած տեսաուղերձում։
«Վերջին օրերին մենք Հեզբոլլահին մի շարք հարվածներ հասցրինք, որոնք նրանք նույնիսկ չէին կարող պատկերացնել։ Եթե Հըզբոլլահում դեռ չեն հասկացել ուղերձը, նրանք կհասկանան դա», - հայտարարել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ Իսրայելը վճռական է հյուսիսում գտնվող բնակիչներին իրենց տներ վերադարձնելու հարցում:
«Ոչ մի երկիր չի կարող հանդուրժել իր բնակիչների վրա կրակոցները և իր քաղաքների գնդակոծությունները, և Իսրայելի Պետությունը նույնպես դա չի հանդուրժի», - հավելել է Նեթանյահուն՝ խոստանալով անել անհրաժեշտ ամեն ինչ անվտանգության վերականգնման համար:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի...
ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Լիբանանի հայերի վերաբերյալ
Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբե...