Նա հեռացող մարդ է, դրա համար էլ անպատասխանատու հայտարարություններ է անում․ Պեսկով
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը չի կարողանա պատասխանել արևմտյան զենքով ՌԴ-ի խորքը հարվածներ հասցնելու Ուկրաինայի զինված ուժերի թույլտվությանը, անպատասխանատու են, քանի որ նա շուտով կլքի իր պաշտոնը: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
«Նա հեռացող մարդ է, նա շուտով կդադարի աշխատել այնտեղ, որտեղ աշխատել է, դրա համար էլ նման անպատասխանատու հայտարարություններ է թույլ տալիս ինքն իրեն», - ընդգծել է նա:
Մինչ այդ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ արևմտյան զենքով դեպի ՌԴ հարվածներ հասցնելու որոշումը չի դառնա կարմիր գիծ, որը կարող է դաշինքը ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության մեջ:
Ստոլտենբերգը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն բազմաթիվ անգամ հայտարարել է «կարմիր գծեր», և ինքը չի գնացել էսկալացիայի՝ նկատի ունենալով նաև հակամարտությունում ՆԱՏՕ-ի դաշնակիցների անմիջական ներգրավվածությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի...
ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ Լիբանանի հայերի վերաբերյալ
Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբե...