Իսրայելի նախագահը՝ Լիբանանի հետ հնարավոր պատերազմի մասին
Իսրայելը չի ցանկանում պատերազմ սկսել Լիբանանի հետ, սակայն չի կարող չարձագանքել շիաների «Հըզբոլլահ» շարժման սպառնալիքին։ Այս մասին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։
«Իսրայելն այժմ շահագրգռված չէ Լիբանանի հետ պատերազմով։ Մենք չենք ուզում պատերազմի մեջ մտնել», - ասել է նա՝ հավելելով՝ սակայն Լիբանանը դարձավ ահաբեկչական կազմակերպության և համատեղության կարգով «Հըզբոլլահ» քաղաքական կուսակցության պատանդը:
Հերցոգը նշել է, որ տարածաշրջանում ստեղծվել է վտանգավոր իրավիճակ, որն ակնհայտորեն կարող է վերաճել ավելի նշանակալի բանի: Նրա խոսքով ՝ Իսրայելը պատրաստ չէ համակերպվել «Հեզբոլլահի» կողմից իրականացվող գնդակոծությունների հետ, որոնց արդյունքում հրեական պետությունը ստիպված է եղել երկրի հյուսիսային շրջաններից տարհանել տասնյակ հազարավոր մարդկանց:
Խոսելով Լիբանանում կապի սարքերի վերջին պայթյունների մասին՝ Հերցոգը հերքել է Իսրայելի ներգրավվածությունն այդ գործողությանը: Նա հավելել է, որ «Հեզբոլլահը» տարածաշրջանում շատ թշնամիներ ունի։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահ...
Հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով: «Հայաստանն ու...
ՔՊ-ից մեկնաբանում են` ինչու է Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրում
Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ տարբեր երկրների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ այլ պետությունների շահերը...
ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադրբեջանն ագրեսիա կնախաձեռնի. Քոչարյանը պատասխանում է
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները: Լրագրողը հարց ուղղեց` ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադ...