Wildberries-ի հիմնադրի ամուսինն ազատ է արձակվել
Ռուսաստանի Քննչական կոմիտեն Wildberries-ի հիմնադրի՝ Տատյանայի ամուսնու, Վլադիսլավ Բակալչուկի նկատմամբ հանցակազմ չի հայտնաբերել։ Նա ազատ է արձակվել:
Այս մասին հայտնել է գործարարի փաստաբանը։ Նրա խոսքով՝ Բակալչուկը տանն է։
Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում հրաձգություն է տեղի ունեցել Wildberries գլխավոր գրասենյակում՝ սպանվել է անվտանգության երկու աշխատակից։ Ընկերությունը հայտնել է, որ Բակալչուկը փորձել է «ապօրինի մուտք գործել» գրասենյակ իր մարդկանց հետ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, այդ թվում՝ սպանություն։
Հավելենք, որ փոխհրաձգության ժամանակ սպանված անվտանգության աշխատակիցների մարմինները գիշերը բերվել են Ինգուշեթիա։ Մի քանի հազար մարդ էր եկել Մագասի օդանավակայան:
Նմանատիպ հոդվածներ
Իրավապահները արգելափակել են բլոգեր Լապշինի մուտքը ՀՀ տարածք
«Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հետախուզման հիման վրա հենց նոր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները ար...
Բանտարկյալների խռովություն Ղազախստանի բանտում. կան վիրավորներ
Ղազախստանի հարավում գտնվող Թուրքեստանի շրջանի գաղութներից մեկում բանտարկյալները խռովություն են կազմակերպել, ինչի հետեւան...
Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան. Հրապարակ
Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի որդին ամուսնության առաջարկություն է արել Լևոն Տեր - Պետրոսյանի թոռնիկին` Լյուսյային:Ա...
Մինչև երբ կշարունակի փակ մնալ Նոր Հաճնի կամուրջը
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդա...