Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրենց թիմակիցներին հորդորել են մասնակցել այդ հավաքին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վաղը՝ սեպտեմբերի 22-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա Բագրատ Սրբազանի կազմակերպած հավաքը՝ պայքարող ակտիվի մասնակցությամբ։ Չնայած դահլիճում մոտ տասը հազար մարդ է տեղավորվում, սակայն ընդդիմությունը վստահ է, որ դահլիճը կլցնեն։ Բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները, այդ թվում` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, իրենց թիմակիցներին հորդորել են մասնակցել այդ հավաքին: Թեեւ եթե այդքան մեծ բազմություն էր հավաքվելու` ինչու հավաքը բացօթյա չեն անում, հասկանալի չէ:
Միջոցառման մեկնարկը կտրվի 15.00-ին, եթե ֆորս-մաժորային իրավիճակ չառաջանա: Միայն Սրբազանի ելույթն է նախատեսվում, բեմում նրա թիկունքում կանգնած կլինեն երիտասարդներ, որոնք կխորհրդանշեն, որ եթե իշխանությանը հաջողեն փոխել, ապա ապագա իշխանությունը կազմված կլինի նման երիտասարդներից, այլ ոչ թե որեւէ քաղաքական ուժից կամ հանրությանը հոգնեցրած հին դեմքերից։ Հավաքից հետո երթով կշարժվեն դեպի Եռաբլուր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի շնորհավորական ուղերձը Անկախությանը օրվա առիթով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախ...
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Բայդենից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից. «Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով...
Կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի արգեսիայից տուժած հայ կանանց: Այս մասին Շե...
Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը դիմել է Սերգեյ Լավրովին և Անդրեյ Բոլոուսովին. հայտարարություն
Իշխանությունը յուրացնելու մեղադրանքով օրեր առաջ կալանավորված Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել...