Նոր մանրամասներ` Երևանում գործող գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա փողոցի 37/3 հասցեում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ ներսից լսվել է պայթյուն, ինչի հետևանքով օդի ալիքը կոտրել է պատուհանները, իսկ աշխատակիցներ Նվեր Մկրտչյանը, Ավետիք Գալստյանն ու Անդրանիկ Թորոսյանը, որոնց ծննդյան թվերն ու բնակության հասցեները պարզվում են, ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն է հրավիրվել նշված բենզագազալցակայանի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Առեղծվածային դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ 10-ամյա աղջնակը, արդեն 5 օր է, գտնվում է կոմայի մեջ. ԶԼՄ
Արդեն 5-րդ օրն է՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակեն...
Սարի թաղում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել
Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել Սեպտեմբերի 19-ին, ժամը 02:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտր...
Սկզբում պայթուցիկներ են տեղադրել փեյջերներում, որոնք այնուհետև մատակարարվել են «Հեզբոլլահին»
Իսրայելի հետախուզական ծառայությունները սկզբում պայթուցիկներ են տեղադրել փեյջերներում, որոնք այնուհետև մատակարարվել են «Հ...
Ավտովթար` Արարատի մարզում. կան զոհեր
Արարատի մարզի Հովտաշատ գյուղում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կան զոհեր shamshyan.com–ը հայտնում է, որ բախումի...