Լիբանանի վարչապետը չեղարկել է այցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա Իսրայելի հետ ճգնաժամի պատճառով
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին շաբաթ օրը չեղարկել է այցը Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար՝ իր երկրի և Իսրայելի միջև լարվածության աճի պատճառով, հայտնում է Times of Israel-ը:
Վարչապետը պարզաբանել է, որ այս որոշումը կայացրել է «հաշվի առնելով Լիբանանում Իսրայելի ագրեսիայի հետ կապված զարգացումները»։
Իսրայելն այս շաբաթ ուժեղացրել է հարվածները լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման դեմ՝ այն անվանելով իր առաջնահերթությունը: Մինչ այս՝ 2023 թվականի հոկտեմբերից, Գազայի հատվածը համարվում էր իսրայելական բանակի ռազմական գործողությունների առաջնահերթ թատերաբեմը։
Սպասվում է, որ հաջորդ երեքշաբթի կսկսվեն համաշխարհային առաջնորդների ելույթները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Նմանատիպ հոդվածներ
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը. Մելանի Ժոլի
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայաթափու...
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...
Հայաստանի վարչապետը գտնվում է Ադրբեջանի կողմից տարածքային նկրտումների ճնշման տակ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ում հայտարարել է. «Հայաստանի վարչապետը, ում կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է ուս ո...
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում. Պուտին
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում։ Այս մասին...