Իմ հորդորն է, որ ինքը սիրի ադրբեջանցիներին և թուրքերին. Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանը 44-օրյա պատերազմում զոհված հերոսների` ամբողջ գիշեր Եռաբլուրում հերթապահած ծնողներին հորդորեց գնալ տուն եւ մարմնապես հանգստանալ: Իսկ Aravot.am-ի հարցին, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ինքը չափից ավելի հայրենասեր է, պատասխանեց.
«Իմ հորդորն է, որ ինքը սիրի ադրբեջանցիներին, թուրքերին եւ հայ ժողովրդի մնացած բոլոր թշնամիներին: Իր սերը թող մնա իրեն, իր սիրո արտահայտությունն ու չափը թող լրիվ ամփոփվի իր կյանքում եւ իր սիրելի հայ ժողովրդի բոլոր թշնամի պետությունների կյանքում: Թող այդպես սիրի: Այն սիրով, որ սիրում է մեզ, մեր երկիրը, այդ նույն սիրով թող սիրի բոլորին»:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի շնորհավորական ուղերձը Անկախությանը օրվա առիթով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախ...
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Բայդենից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից. «Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լին...
Կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի արգեսիայից տուժած հայ կանանց: Այս մասին Շե...
Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը դիմել է Սերգեյ Լավրովին և Անդրեյ Բոլոուսովին. հայտարարություն
Իշխանությունը յուրացնելու մեղադրանքով օրեր առաջ կալանավորված Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել...