Հայտնի են դարձել Զելենսկու «հաղթական պլանի» մանրամասները
ԱՄՆ այցի ընթացքում Վլադիմիր Զելենսկին կփորձի նախագահ Ջո Բայդենից հրավեր ստանալ ՆԱՏՕ և ժամանակակից զենքի մատակարարման պարտավորություններ՝ այսպես կոչված «հաղթական պլանի» իրականացման համար։ Այս մասին գրում Է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Բացի այդ, Զելենսկին կներկայացնի Կիևի համար դեպի Եվրամիություն (ԵՄ) հստակ ուղի ունեցող ծրագիր, ինչպես նաև մի շարք համաձայնագրեր անվտանգության և տնտեսության ոլորտում, հայտնել են Գործակալության զրուցակիցները:
«Ուկրաինայի առաջնորդը պլանը նկարագրել է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության ձգտման ստիպելու սխեման: Կիևը նաև մտահոգված է, որ առանց նման երաշխիքների հրադադարը Ռուսաստանին վերազինվելուց հետո կրկին հարվածելու ազատություն կտա»,- ասվում է տեքստում։
Նախօրեին ուկրաինական պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի զինված հակամարտությունում անհրաժեշտ է վերջակետ դնել ընթացիկ տարում։ Նրա խոսքով՝ Եվրոպայում բոլորը հետաքրքրված են խաղաղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...