Հայկական կողմը պարզաբանում է ակնկալում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից. FT
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին քննադատությունների է արժանացել՝ մեղադրվելով դիվանագիտական սխալի համար: Նա իր բլոգում պնդել է, թե Ադրբեջանը «ազատագրել է» Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Հայաստանի կառավարությունը պաշտոնապես լրացուցիչ պարզաբանումներ է խնդրել Մեծ Բրիտանիայից Լամիի հրապարակումից հետո, FT-ին ասել է հայ պաշտոնյան:
Այս հայտարարությունը Լամին արել է երկուշաբթի օրը Substack-ի նոր բլոգում, որտեղ նա նախատեսում է ավելի երկար հոդվածներ գրել համաշխարհային գործերի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ:
«Ադրբեջանը կարողացել է ազատագրել 1990-ականների սկզբին կորցրած տարածքները»,- ասվում է գրառման մեջ։
Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման պետքարտուղարի այս միտքը չի հանվել կամ փոփոխվել՝ չնայած քննադատության ալիքին։ FT-ն նկատում է, որ հայկական կողմը Բաքվին մեղադրում է էթնիկ զտման մեջ, ինչը Մեծ Բրիտանիայի պաշտոնյայի գրառման մեջ չի արտացոլվում։
Տարբեր դիվանագետներ քննադատել են այս հայտարարությունը։
Արտաքին գործերի նախարարությունն, իր հերթին, պարզաբանել է, որ Լամիի մեկնաբանությունը չի նշանակում Լեռնային Ղարաբաղի հարցում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշման փոփոխություն։
Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության խոսնակն ասել է, որ արտգործնախարարն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...