Ճնշումը պետք է ուժեղացնել՝ թույլ չտալու տարածաշրջանն ավելի մեծ աղետի մեջ ներքաշել․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Իսրայելը գործում է որպես ահաբեկչական կազմակերպություն և նրա թիրախը ոչ միայն Գազայի հատվածն է, այլև ողջ տարածաշրջանը:
«Ես առաջին իսկ օրվանից ասել եմ, որ Իսրայելի նպատակը միայն Գազայի հատվածը չէ։ Լիբանանի վրա վերջին հարձակումներն արդարացրել են մեր մտահոգությունը, որ Իսրայելի ղեկավարության ծրագրերում է պատերազմի տարածումը ողջ տարածաշրջանում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա հանցախումբը իրականացնում են բոլոր տեսակի սադրանքներ՝ իրենց արմատական սիոնիստական գաղափարախոսությունն իրականացնելու համար: Իսրայելի վրա ճնշումն անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել, որպեսզի թույլ չտա տարածաշրջանն ավելի մեծ աղետի մեջ ներքաշել», - հայտարարել Է Էրդողանը լրագրողներին ԱՄՆ մեկնելուց առաջ, որտեղ նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Հեռարձակումն իրականացրել են թուրքական հեռուստաալիքները։
Նա հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ կունենա առաջին օրը եւ մասնակիցներին կհիշեցնի «Գազայի հատվածում ցեղասպանության եւ Իսրայելի ագրեսիվ քաղաքականության դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»:
«Կրկին, զավոք, մենք տեսնում ենք, որ Իսրայելը հարձակումներ է իրականացնում ոչ թե որպես պետություն, այլ որպես ահաբեկչական կազմակերպություն։ Սա պետական ահաբեկչություն է։ Վերջին թվային հարձակումները, Լիբանանում կապի միջոցների պայթյունները դրա վառ ապացույցն են։ Այս հարձակմամբ Իսրայելն ակնհայտորեն ցույց տվեց, որ ինքը չի անհանգստանում քաղաքացիական անձանց համար և փորձելու է ամեն կերպ հասնել իր ատելի նպատակներին», - նշել Է Էրդողանը։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում հանդիպումների ծրագրին, Թուրքիայի նախագահը հայտնել է, որ այս պահին հստակություն չկա՝ կկայանա արդյոք հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, սակայն Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կան միջոցառումներ, որոնց նրանք միասին ներկա կլինեն:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...