ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ Անկախության տոնի առթիվ ուղերձ է հղել
Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ Անկախության տոնի առթիվ ուղերձում։
«Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայությանը մեծ մարտահրավերների ժամանակ: Մենք կշարունակենք պաշտպանել Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն և արժանապատիվ խաղաղությունը», - նշել է Էնթոնի Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է՝ որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրը՝ Նահանգները հպարտ է շարունակելու աջակցել Հայաստանին, որը դառնում է ժողովրդավարական համայնքի ծաղկուն անդամ:
ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է, արձանագրել է Բլինքենը՝ հավելելով, որ աշխատում են Հայաստանին էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու և նրա բնակչության և տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
«Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճում ստեղծել մեր ժողովուրդների և տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի կապված, կայուն և անվտանգ», -նշվում է Բլինքենի ուղերձում։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ. ինչ է հայտնի․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ այցի շրջանակներում բանակցությո...