Զախարովան անդրադարձել է Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյուններին
Լիբանանում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փեյջերների զանգվածային պայթյունները ահաբեկչության բոլորովին նոր տեսակ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դա ահաբեկչության բոլորովին նոր տեսակ է, որը նման մասշտաբների և նման տեխնոլոգիաների կիրառման համադրություն է ու, կարծես թե, քաղաքացիական ուղղվածություն ունի, սակայն ահաբեկչական նպատակներով է կիրառվում», –Կանանց եվրասիական համաժողովի շրջանակում ասել է Զախարովան։
Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին կապի միջոցներ են պայթել, այդ թվում` փեյջերներ և ռացիաներ։ Պաշտոնական տվյալներով` 32 մարդ է զոհվել, ավելի քան 3000–ը վիրավորվել են։ Դեռ հայտնի չէ` ինչն է հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառ դարձել։ «Հըզբոլլահը» և Լիբանանի իշխանությունները միջադեպերի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վար...
Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
«Ադրբեջանի տարածքից հայերի հեռանալը էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է», - հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարության խ...
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը...
«Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի այդ հարցը. Փաշինյան
«Խաղաղության պայմանագրի» ընկալումները, երբեմն Ադրբեջանում հնչող որոշ մեկնաբանություները՝ Հայաստանում հնչող որոշ մեկնաբան...