Ամենամեծ պրոբլեմը, որ ունեցել եմ՝ եղել է իմ հայրենսիրությունը․ Փաշինյան
Ես ձեզ կասեմ այնպես, ինչպես ասում եմ իմ ընտանիքին. ամենամեծ պրոբլեմը, որ մենք ունեցել ենք, դա եղել է մեր հայրենսիրությունը։ Այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամենամեծ պրոբլեմը, որ ես ունեցել եմ՝ եղել է իմ հայրենսիրությունը, այն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի, ուղղակի դա կայսերական հայրենասիրության մի մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, ելույթներով, կերպարներով, նկարներով ներմուծվել է մեր սոցիալ-հոգեբանություն»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ հայրենսիրության այդ մոդելի խնդիրն այն է, որ ՀՀ անկախ ինքնիշխանություն գոյություն չունենա, այլ տեսական գիտելիքներ ունենանք՝ «պատից կախված ունենաք, կենացներում ունենանք, տորթերի վրա ունենանք, բայց «գետնի վրա» չունենանք։
«ՀՀ շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ, այն սերը, որ տածել եմ իմ երկրի, իմ ժողովրդի նկատմամբ։ Բայց սիրել եմ ու սիրում եմ, ուղղակի այն ժամանակ ուրիշ կերպ էի սիրում, հիմա ուրիշ կերպ։ Ամենամեծ պրոբլեմն այն է, որ այդ սիրո հեղինակը դուք չեք, ես չեմ, դա կայսրության կողմից ձևակերպված սեր ա` ներդրված մեր մեջ»,–ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը
Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատականում, կազմակերպությունից Հայաստանի ինքնիշ...
ՀՀ կառավարությունից՝ ռուս հաքերների՝ Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին
Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման տեղեկատվության...
Ռուս հաքերները հարձակվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա․ «Ազատություն»
Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխ...