Սպառնացել է սպանել Պուտինին եւ Կիմ Չեն Ըն-ին` Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողի նոր թիրախը
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվող Ռայան Ուեսլի Ռութը սպառնացել է սպանել Ռուսաստանի և ԿԺԴՀ առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին: Այս մասին երկուշաբթի հայտնել է The Wall Street Journal թերթը, որը զրուցել է ամերիկուհի Չելսի Ուոլշի հետ, ով 2022 թվականին մի քանի անգամ հանդիպել է Ռութի հետ Կիևում:
Ուոլշը, ով աշխատում է որպես բուժքույր և մեկուկես ամիս գտնվում Էր Ուկրաինայում, ասաց, որ իրեն լրջորեն անհանգստացրել են Ռութի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքները: Ինչպես հայտարարել է Ուոլշը, ամերիկացին ասել է, որ կցանկանար սպանել Պուտինին և Կիմ Չեն Ընին, ինչպես նաև հիշատակել Է Թրամփին և ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին:
2022 թվականի հունիսին Ուոլշը վերադարձել է ԱՄՆ և իր անհանգստության մասին պատմել Է Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Դալեսի անվան միջազգային օդանավակայանում մաքսային և սահմանապահ ծառայության աշխատակցին։ Նա կազմել է ավելի քան մեկ տասնյակ մարդկանց ցուցակ, որոնց գործողությունները իրեն վտանգավոր են թվացել: «Այս ցուցակում բոլորի մեջ Ռութը առաջին տեղում է», - ասել է Ուոլշը հրատարակությանը։ Նա նրա պահվածքը բնութագրեց որպես «գիշատիչ» և «հակասոցիալական»:
Պետդեպարտամենտը նաև ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ռութը կարող է վտանգավոր լինել հասարակության համար, զբաղվել մարդկանց առևտրով և ներգաղթի խարդախություններով, գրում է The Wall Street Journal-ը: ԿՀՎ նախկին աշխատակից Սառա Ադամսի խոսքով` Ուկրաինայում կամավորների շրջանում Ռութը հայտնի էր որպես «խաբեբա» և «հոգեկան»։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը
Գլխավոր դատախազությունը արդարացման որոշումը բողոքարկել է հակակոռուպցիոն դատարան: 2024 թվականի մայիսի 31-ին Երևանի ընդհան...
Խաղաղության պայմանագիրը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Իբրահիմ Քալըն
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն կապահովի ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը, ասել է...
«Պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը». Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի գործընկերոջ՝ Ստեֆան Սեժուրնեի հետ ասուլիսում անդրադարձել է խաղաղության համաձայն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վրաստան
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Sputnik Грузия-ն։ «Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի կժամանի սեպտեմ...