Սահմանի վերաբերյալ չհամաձայնեցված հարցեր կան․ Հաջիզադե
Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնեցրել են ընդհանուր պետական սահմանի երկու երրորդը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
«1996 թվականից գործող հանձնաժողովն աշխատում է երկու երկրների միջև սահմանազատման ուղղությամբ, և մինչ օրս սահմանի երկու երրորդը համարվում է համաձայնեցված։ Մենք կարծում ենք, որ ադրբեջանա-վրացական սահմանի վերաբերյալ վիճելի հարցեր չկան, կան չհամաձայնեցված հարցեր։ Դա բնական է։ Որովհետեւ սահմանային հարցը կարեւոր է եւ միեւնույն ժամանակ բարդ է յուրաքանչյուր պետության համար։ Հետևաբար, սահմանային գիծը պետք է սահմանվի այնպես, որ այլևս ստիպված չլինի վերադառնալ դրան: Ներկայում այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - նշել է Հաջիզադեն։
Վրաց-ադրբեջանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 480 կմ: Պետական սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան սկսվել է 1996 թվականին վրաց-ադրբեջանական երկկողմ միջկառավարական հանձնաժողովի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը
Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատականում, կազմակերպությունից Հայաստանի ինքնիշ...
Ռուս հաքերները հարձակվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա․ «Ազատություն»
Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխ...
Օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում․ Փաշինյան
Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը ցույց է տվել իր անարդյունավետությունը։ Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ...