ՌԴ-ում սպառնացել են ավելի հզոր զենքով պատասխանել
Ռուսաստանը կպատասխանի «ավելի հզոր զենքով» Ռուսական քաղաքներին հրթիռային հարվածներ հասցնելու դեպքում։ Համապատասխան հայտարարությունն արել է ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը աշնանային նստաշրջանից առաջ ունեցած ելույթի ժամանակ:
Նա ընդգծել է, որ արբանյակային բոլոր լուսանկարները պատկանում են Հյուսիսատլանտյան դաշինքին, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներին, ուստի հրամանների ուղղորդումն ու կատարումը կիրականացնեն ՆԱՏՕ-ի զինծառայողները: Նրա խոսքով՝ նման գործողություններով Արևմտյան ռազմական դաշինքն ուղղակիորեն կներգրավվի Ուկրաինայի հակամարտության մեջ։
«Նրանք(Արևմուտք) քննարկում են մեր խաղաղ քաղաքներին հարվածներ հասցնելու հարցը, ընդ որում քննարկում են՝ համարելով, որ դա իրենց չի վերաբերելու։ Դա այդպես չէ: Մենք պատասխանելու բան ունենք։ Ավելի հզոր զենքը պատրաստ է», - հայտարարել է Վոլոդինը։
Նա ընդգծել է, որ նախատեսվող գործողությունների իրականացումը կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը
Գլխավոր դատախազությունը արդարացման որոշումը բողոքարկել է հակակոռուպցիոն դատարան: 2024 թվականի մայիսի 31-ին Երևանի ընդհան...
Խաղաղության պայմանագիրը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Իբրահիմ Քալըն
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն կապահովի ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը, ասել է...
«Պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը». Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի գործընկերոջ՝ Ստեֆան Սեժուրնեի հետ ասուլիսում անդրադարձել է խաղաղության համաձայն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վրաստան
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Sputnik Грузия-ն։«Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի կժամանի սեպտեմբ...