Հուսով ենք՝ այս հակաժողովրդավարական որոշումը համապատասխան գնահատական կստանա․ Զախարովա
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմնվելով անհեթեթ պնդումների վրա, շինծու պատրվակով սահմանափակել է մոլդովացի ընտրողների իրավունքները Ռուսաստանում: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Ռուսաստանում մոլդովացի ընտրողների իրավունքների սահմանափակումն արվել է բացահայտ մտացածին պատրվակով։ Ինչպես նշել են Մոլդովայի ԿԸՀ ներկայացուցիչները, ընթացիկ տարում մեր երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը, իբր, զգալիորեն վատթարացել է, եւ Ռուսաստանն, իբր, անվտանգ չէ ընտրատեղամասերի բացման համար: Նման պնդումների անհեթեթությունն ու իրականությունից կտրվածությունն ակնհայտ է» - նշել Է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Քիշնևի համապատասխան որոշումն արդեն մեկնաբանել են հենց Մոլդովայում, որտեղ այն «լայն բացասական արձագանք է առաջացրել»:
Զախարովան նշել է, որ պաշտոնական Քիշնևի այս քայլը տեղավորվում է երկրի իշխանությունների կողմից իրականացվող «ցանկացած այլակարծության ճնշման, ընդդիմության և անկախ լրատվամիջոցների հետապնդման» գծի մեջ:
«Հուսով ենք, այս հերթական հակաժողովրդավարական որոշումը համապատասխան գնահատական կստանա համապատասխան միջազգային իրավապաշտպան կառույցների եւ կազմակերպությունների կողմից», - ամփոփել է դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...
Օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում․ Փաշինյան
Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը ցույց է տվել իր անարդյունավետությունը։ Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ...
Բաքվում «Ֆորմուլա 1»-ից քիչ հեռու տանջանքների են ենթարկվում հայ պատանդները. The Sunday Times
Եթե դուք այն մարդկանցից մեկն ենք, որ հետևում է Բաքվում տեղի ունեցող «Ֆորմուլա 1» մրցաշարի Գրան Պրիին, ապա մի պահ մտածեք...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը
Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատականում, կազմակերպությունից Հայաստանի ինքնիշ...