Բաքվում «Ֆորմուլա 1»-ից քիչ հեռու տանջանքների են ենթարկվում հայ պատանդները. The Sunday Times
Եթե դուք այն մարդկանցից մեկն ենք, որ հետևում է Բաքվում տեղի ունեցող «Ֆորմուլա 1» մրցաշարի Գրան Պրիին, ապա մի պահ մտածեք հետևյալի մասին. Ադրբեջանի մայրաքաղաքում սուրացող մրցարշավորդներից կես մղոն հեռավորության վրա է գտնվում այդ երկրի պետական անվտանգության ծառայության շտաբը, որի խցերում, ի թիվս բազմաթիվ այլ քաղբանտարկյալների, տանջանքների են ենթարկվում Լեռնային Ղարաբաղի նախկին հայկական կառավարության ներկայացուցիչները: Բրիտանական The Sunday Times պարբերկանում այսպես է սկել իր հոդվածը սյունակագիր, գրող Դոմինիկ Lոուսոնը։
««Ֆորմուլա 1-ի» Գրան պրին անցկացվում է հայ պատանդների անմիջապես ականջի տակ։ Նրանք ապօրինաբար պատանդ են պահվում Բաքվում անցած տարվա սեպտեմբերից՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը ներխուժեց վիճելի տարածք, իսկ օրեր անց էլ գերեվարեց նրանց: Համենայն դեպս, ենթադրվում է, որ հայ առաջնորդները (նրան թվում են նաև Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահները) գտնվում են հենց այդտեղ»,- գրել է Լոուսոնը։
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև նոյեմբերին Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով ամենամյա համաժողովին՝ COP29-ին։
«Իլհամ Ալիևը, որը 2003 թվականին հորից ժառանգեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը և հետո իր կնոջը նշանակեց փոխնախագահ, վերջին օրինակն է, թե ինչպես են ավտոկրատ նավթահեն պետություններն իրենց երեսպաշտությունը քողարկում կլիմայի փոփոխության դեմ պայքարի ներքո։ Ալիևը հանդգնություն ունի հայտարարելու, որ դա լինելու է «Խաղաղության Cop»։ Չեմ կարող հավատալ, որ այս կարգախոսը կարող էր հորինել Teneo հասարակայնության հետ կապերի բրիտանական ընկերությունը, որը զբաղվում է ադրբեջանական COP29-ով: Նախկինում մեկ այլ բրիտանական PR ընկերություն՝ Portland Communications-ն էր բոլոր հնարավոր լավագույն միջոցներով ջանում Բաքվի ռեժիմին փայլ հաղորդել՝ խոշոր պարգևատրման դիմաց»,-նշվում է հոդվածում։
Հեղինակը համեմատականներ է տանում Օսմանյան կայսրության՝ ցեղասպանությունից առաջ, և Ադրբեջանի ներկայիս իշխանության պաշտոնական խոսույթների միջև։ Մեջբերում է Իլհամ Ալիևի՝ «Հայաստանը նախկինում երբեք ներկա չի եղել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է» խոսքերը։
«Իրականում, «ներկայիս» Հայաստանն իր պատմական տարածքի ընդամենը 10 տոկոսն է կազմում»,-նկատում է Լոուսոնը և շարունակում․ «Հայաստանը ծով չունեցող փոքր երկիր է, որը չունի այնպիսի ռազմավարական նշանակություն, ինչպիսիք նավթը կամ գազն են: Հենց այս հանգամանքն էլ օգնում է բացատրել այն, թե ինչու է պրագմատիկ արտաքին գործերի նախարարությունը մշտապես խորհուրդ տվել բրիտանական վարչակազմերին՝ չվրդովեցնել Թուրքիային՝ ճանաչելով ցեղասպանությունը»,- նշում է նա:
Ամբողջական հոդվածն՝ այստեղ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...
Օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում․ Փաշինյան
Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը ցույց է տվել իր անարդյունավետությունը։ Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը
Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատականում, կազմակերպությունից Հայաստանի ինքնիշ...
ՀՀ կառավարությունից՝ ռուս հաքերների՝ Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին
Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման տեղեկատվության...