ՀՀ ղեկավարության ջանքերն Ադրբեջանին վատ իրավիճակի մեջ են դրել. Աղազարյան
Այն, որ մեր ԱԳՆ-ն ու կառավարությունը ջանքեր են գործադրում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում՝ Ադրբեջանին դրել է շատ վատ իրավիճակի մեջ։ Փաստորեն, մենք ապացուցեցինք, որ պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագրի նման մի փաստաթուղթ՝ այն կետերով, որոնց շուրջ տարաձայնություններ չկան։ Այս իրողության հետ հակադրվելը շատ դժվար է և, հետևաբար, Ադրբեջանի ղեկավարությունը որդեգրեց այս տարբերակը՝ Սահմանադրության հետ կապված ոչ լուրջ փաստարկներ առաջ բերելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի դեռ Հայաստանը փոփոխություններ չի կատարել Սահմանադրության մեջ։
«Սա ապացուցում է, որ Ադրբեջանի համար այս պահին անընդունելի է խաղաղության պայմանագրի կնքումը և ամեն կերպ ձգձգում են պայմանագրի կնքումը՝ հույս ունենալով, որ աշխարհաքաղաքական իրողությունները կզարգանան այնպես, որ բարենպաստ պայմաններ կստեղծեն իրենց համար ռազմական գործողություններ սկսելու և ուժային տարբերակով հարցեր լուծելու համար»։
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում է 2027 թվականին։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ, այնուամենայնիվ, Հայաստանը զիջի այս հարցում ևս և 2027 թ-ից ավելի շուտ գնա Սահմանադրական փոփոխությունների՝ պայմանագիրն ստորագրելու համար՝ Աղազարյանը պատասխանեց՝ ոչ, որովհետև առջևում դեռ ընտրություններ կան, ու ՀՀ քաղաքական ուժերը պատրաստվելու են ընտրությունների։
Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը
Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատականում, կազմակերպությունից Հայաստանի ինքնիշ...
ՀՀ կառավարությունից՝ ռուս հաքերների՝ Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին
Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման տեղեկատվության...
Ռուս հաքերները հարձակվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա․ «Ազատություն»
Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխ...