«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ՌԴ պնդումներն անընդունելի են. Իրանի խորհրդարան
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումն, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ ասելով, որ այդ միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի հավակնություններն անընդունելի են, գրում է Mehr-ը։
Կիրակի օրը խորհրդարանի բաց նիստում Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ ռուս պաշտոնյաները վերջերս պահանջ են ներկայացրել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, և այդ հարցն անընդունելի է Իրանի ժողովրդի և խորհրդարանի համար, ուստի արտաքին գործերի նախարարությունը պետք է խիստ նախազգուշացում ներկայացնի ռուսական կողմին այդ կապակցությամբ:
Նա հիշեցրել է, որ Իրանը մեղադրվում է ուկրաինական պատերազմում Ռուսաստանի կողքին լինելու մեջ, մինչդեռ ռուսները Իրանի երեք կղզիները (Մեծ և Փոքր Թոմբերը և Աբու Մուսան) համարում են Արաբական Միացյալ Էմիրություններինը (ԱՄԷ) և հավակնություններ ներկայացնում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որոնք անընդունելի են Իրանի համար, ընդգծել է Մալեքին։
Բացի այդ, Ռուսաստանը միջամտել է Ադրբեջանի և Հայաստանի գործերին, ինչը Իրանի համար անընդունելի է, և նրանք պետք է նախազգուշացվեն, հավելել է Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամը։
Նմանատիպ հոդվածներ
«Պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը». Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի գործընկերոջ՝ Ստեֆան Սեժուրնեի հետ ասուլիսում անդրադարձել է խաղաղության համաձայն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վրաստան
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Sputnik Грузия-ն։«Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի կժամանի սեպտեմբ...
Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը
Գլխավոր դատախազությունը արդարացման որոշումը բողոքարկել է հակակոռուպցիոն դատարան: 2024 թվականի մայիսի 31-ին Երևանի ընդհան...
Խաղաղության պայմանագիրը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Իբրահիմ Քալըն
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն կապահովի ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը, ասել է...