ՌԴ-ից մեկնաբանել են Թրամփի դեմ երկրորդ մահափորձը
Ֆլորիդայում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը վկայում է երկրում ժողովրդավարական սկզբունքների և բարոյականության ոչնչացման մասին: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը։
«ԱՄՆ -ն ժամանակին ինքն իրեն հռչակել է ժողովրդավարության հենարան, բայց գործնականում մենք տեսնում ենք ժողովրդավարական սկզբունքների եւ բարոյականության նորմերի ոչնչացման վառ օրինակ», — ընդգծել է նա:
Պատգամավորը հավելել է, որ Թրամփի դեմ մահափորձը աղաղակող դեպք էր արևմտյան աշխարհում:
Ֆլորիդայի Դոնալդ Թրամփի գոլֆ ակումբում հրաձգություն է տեղի ունեցել, երբ խաղադաշտում խաղում էր ԱՄՆ նախագահի թեկնածուն: Նա չի տուժել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն կատարվածը հետաքննում է որպես Թրամփի դեմ մահափորձ։ Կասկածյալը ձերբակալվել է։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ դա Հավայան կղզիներից 58-ամյա Ռայան Ուեսլի Ռաութն է, ով աջակցում է դեմոկրատներին և Ուկրաինային: Այս միջադեպը տեղի է ունեցել Փենսիլվանիայում Թրամփի դեմ մահափորձից երկու ամիս անց։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...
Բաքվում «Ֆորմուլա 1»-ից քիչ հեռու տանջանքների են ենթարկվում հայ պատանդները. The Sunday Times
Եթե դուք այն մարդկանցից մեկն ենք, որ հետևում է Բաքվում տեղի ունեցող «Ֆորմուլա 1» մրցաշարի Գրան Պրիին, ապա մի պահ մտածեք...
Օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում․ Փաշինյան
Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը ցույց է տվել իր անարդյունավետությունը։ Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը
Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատականում, կազմակերպությունից Հայաստանի ինքնիշ...