«Նրանք իրական սպառնալիք են». Թրամփ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Կամալա Հարիսը պատասխանատվություն են կրում նրա դեմ երկրորդ մահափորձ կատարելու համար:
«Նա (Թրամփի դեմ երկրորդ մահափորձի կասկածյալը) հավատացել է Բայդենի և Հարիսի խոսքերին և գործել դրանց համաձայն», - ասել Է հանրապետականը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թրամփը Բայդենին և Հարրիսին անվանել է նաև ԱՄՆ թշնամիներ:
«Նրանք են, ովքեր քանդում են երկիրը ինչպես ներսից, այնպես էլ դրսից. դա կոչվում է ներքին թշնամի, նրանք իրական սպառնալիք են», - հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ից մեկնաբանում են` ինչու է Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրում
Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ տարբեր երկրների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ այլ պետությունների շահերը...
ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադրբեջանն ագրեսիա կնախաձեռնի. Քոչարյանը պատասխանում է
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները: Լրագրողը հարց ուղղեց` ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադ...
Հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով: «Հայաստանն ու...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահ...