ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Shamshyan.com-ը հայտնում է, որ սեպտեմբերի 12-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք է բացահայտվել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, Աճառյան 2-րդ փակուղու մոտից թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Գ․-ին։
Սարգիս Գ․-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,93 և 1,43 գրամ ընդհանուր կշռով 2 հատ թղթյա փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և մոխրացված հետքերով 2 կաթոցիչ:
Արդեն ոստիկանությունում Սարգիս Գ․-ն հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ձեռք է բերել համացանցի «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ իր օգտագործման համար:
Նույն աղբյուրի համաձայն Սարգիս Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես ինժեներ։