Բլինքենը զանգահարել է Ալիևին. ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Բլինքենն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հասնելու կարևորությունը և հայտարարել, որ ԱՄՆ-ն այսուհետ ևս ջանքեր կգործադրի այդ նպատակին հասնելու համար:
Որպես դրական քայլ նա նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի ոլորտում ձեռք բերված հաջողությունները, այդ թվում՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի ստորագրումը ։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ից մեկնաբանում են` ինչու է Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրում
Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ տարբեր երկրների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ այլ պետությունների շահերը...
ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադրբեջանն ագրեսիա կնախաձեռնի. Քոչարյանը պատասխանում է
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները: Լրագրողը հարց ուղղեց` ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադ...
Հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով:«Հայաստանն ու Ա...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահ...