Այս այցով մենք «մեսիջ» ենք տալիս. Թևանյանն այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն
«Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ առաջին անգամ այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն ու հանդիպել տեղի խորհրդարանականների հետ:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հավելելով, որ համատեղ խորհրդակցության ընթացքում հայկական պատվիրակության անդամները և ԴԺՀ-ի խորհրդարանականները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել Հայաստանում այնպիսի բացասական հետևանքների զարգացում թույլ չտալու վերաբերյալ, ինչպիսին Ուկրաինայում է:
«Աննախադեպ այց է, որովհետև մինչ այդ Հայաստանից որևէ քաղաքական պատվիրակություն չի այցելել, այս այցով մենք «մեսիջ» ենք տալիս, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կողմ են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը», - լրագրողներին ասել է Թևանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը թշնամանք է դրսևորում Հայաստանի նկատմամբ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ռուսաստանը թշնամանք է դրսևորում Հայաստանի նկատմամբ, այս մասին Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց...
Աբխազիայի նախագահը միակողմանի խզել է ՌԴ-ի հետ համաձայնագիրը և դիմել Էրդողանին
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Ռուսաստանի հետ միակողմանի խզել է համաձայնագիրը երկրի տարածքում ռազմածովային ուժերի տեղակ...
ԱՄՆ Պետդեպը` Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայ...
ՀՀ Գլխավոր դատախազությունը` վերաբացված մարտի 1-ի գործի մասին
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանի հակակոռոուպցիոն պալատը հրապար...