ԱՄՆ-ն և Եվրոպան մեզ սպառնում են. Իրանի նախագահ
Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, սակայն նրան սպառնում են ԱՄՆ-ն ու Եվրոպան՝ ստիպելով հրաժարվել հրթիռների մշակումից։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք ձգտում միջուկային զենք ձեռք բերել։ Մեզ սպառնում են ԱՄՆ-ն և Եվրոպան, որպեսզի դադարեցնենք հրթիռային ծրագրերը։ Եթե մենք հրթիռներ չունենանք, նրանք մեզ վրա ռումբեր կգցեն, ինչպես Գազայի հատվածի վրա», - ասել է երկրի նախագահը։
Նրա խոսքով ՝ Իրանը երբեք չի ցանկացել որևէ հակամարտություն հրահրել, սակայն Իսրայելը փորձել է Թեհրանին ներքաշել պատերազմի մեջ՝ մայրաքաղաքում սպանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիային:
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ից մեկնաբանում են` ինչու է Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրում
Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ տարբեր երկրների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ այլ պետությունների շահերը...
ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադրբեջանն ագրեսիա կնախաձեռնի. Քոչարյանը պատասխանում է
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները: Լրագրողը հարց ուղղեց` ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադ...
Հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով: «Հայաստանն ու...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահ...