Զելենսկին կմեկնի ԱՄՆ` Բայդենից թույլտվություն խնդրելու համար․ Bild
Վլադիմիր Զելենսկին մտադիր է մեկնել ԱՄՆ, որպեսզի անձամբ թույլտվություն խնդրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից՝ հեռահար արևմտյան զենքով Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու համար։ Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը։
Նշվում է, որ Զելենսկին Վաշինգտոն կմեկնի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Այնտեղ նա իր ռազմավարությունը կներկայացնի Սպիտակ տան գործող սեփականատեր Ջո Բայդենին, ինչպես նաեւ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին եւ Դոնալդ Թրամփին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» - ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին ԱՄՆ այցի ժամանակ ցանկանում է ներկայացնել իր «պլանը», որը ներառում է ռազմաճակատի առանձին հատվածներում կրակի դադարեցման համաձայնություն:
Մինչդեռ նախօրեին հայտնի է դարձել, որ Ուկրաինան ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային է փոխանցել այն թիրախների ցանկը, որոնց ուղղությամբ նա մտադիր է հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին, եթե Ուկրաինայի զինված ուժերին թույլ տան դա անել:
Նմանատիպ հոդվածներ
«Պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը». Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի գործընկերոջ՝ Ստեֆան Սեժուրնեի հետ ասուլիսում անդրադարձել է խաղաղության համաձայն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վրաստան
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Sputnik Грузия-ն։ «Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի կժամանի սեպտեմ...
Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բեկանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քար...
Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը
Գլխավոր դատախազությունը արդարացման որոշումը բողոքարկել է հակակոռուպցիոն դատարան: 2024 թվականի մայիսի 31-ին Երևանի ընդհան...